HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը թույլ չի տվել մտնել իր օդային տարածք

Ադրբեջանը երեկ հրաժարվել է իր օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրամադրել Աֆղանստանից Երեւան ուղեւորվող գերմանական ինքնաթիռին: ՆԱՏՕ-ի` Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը 20:30-ին պետք է Երեւան տեղափոխեր Կոնդուզի նահանգում գերմանական հրամանատարության ներքո ծառայությունն ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը, հարկադրված է եղել մեկնել Քյոլն: ՀՀ ՊՆ-ում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաեւ դեպի Աֆղանստան փոխադրումների համար ՀՀ օդային տարածքի եւ օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ: ՊՆ-ում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու, մասնավորապես Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին ՀՀ օդային տարածքի օգտագործման թույլտվություն չտալու հարցը, թեեւ նախկինում ՀՀ-ն բաց է պահել իր օդային տարածքը` Թուրքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետեւ Աֆղանստան մեկնող եւ վերադարձող ինքնաթիռների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter