ԱԻՆ-ի նոր կադրերն ու հին գործերը
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Համլետ Հակոբյանը` երկամսյա փորձաշրջանով: Այս պաշտոնը թափուր էր մնացել մայիսի 5-ից, երբ կառավարությունը պաշտոնանկ արեց ՕԵԿ-ական Արմեն Ասլանյանին, որը համարվում էր նախկին նախարար Մհեր Շահգելդյանի կադրը:
Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Վրաստանում սկսված կարճատեւ պատերազմի օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ին հանձնել էր 2,5 մլրդ դրամի ալյուր, սակայն ԱԻՆ ալյուրը նորմալ պայմաններում պահելու փոխարեն փչացրել էր ու գրեթե կես գնով հանել վաճառքի:
Երբ Միքայել Հարությունյանն այս մասին զեկուցել էր Սերժ Սարգսյանին, վերջինս վարչապետ Տիգրան Սարգսյանին հրահանգել էր հետեւել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի պետական պահուստի հետ: Վարչապետի վերահսկողական ծառայության ստուգումներից հետո պարզվել էր, որ կա քրեաիրավական բնույթի խնդիր, որն ուսումնասիրելու համար նյութերը փոխանցվել էին գլխավոր դատախազություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել