Իրավիճակը ներկայացվել է ուռճացված և հնարավոր է` միտումնավոր
Մամուլի հաղորդագրություն
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման և թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի (панель) մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում: Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ և խոնավեցնելով այն, թուլացրել և վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը:
Շինարարական որևէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկաման ժամանակահատված:
Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի և որևէ իրավասուի հետ խորհրդակցելու:
Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար և տեղեկացնում, որ վնասվածքի հետևանքներն ամբողությամբ կվերացվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, և մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն:
Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
18.09.2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել