Բռնաբարված զինվորը կախվել է
Ադրբեջանի ԶՈՒ Բաքվի կայազորի զորամասերից մեկում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել համածառայակցի կողմից սեռական բռնարարքի հերթական դեպքը, որը դարձել է ստորաբաժանման շարքային անձնակազմի բողոքի պատճառ` ընդդեմ իրենց հրամանատարների: Այս անգամ սեռական ոտնձգության գլխավոր մեղավոր է ճանաչվել դասակի հրամանատար Խ. Ի.-ն, որը փորձել է ստորաբաժանման իրային պահեստում բռնություն գործադրելու ճանապարհով սեռական հարաբերությունների մեջ մտնել նորակոչիկ, ժամկետային զինծառայող Մ. Ա.-ի հետ:
Ինչպես «Հետքին» հայտնում է եվրոպական մի երկրում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի լրագրողը, դեպքից հետո բռնաբարության ենթարկված զինվորը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական աղբյուրն ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տարածել վերոնշյալ միջադեպի վերաբերյալ: Իսկ ոչ պաշտոնական լրատվամիջոցներում այն ներկայացվել է որպես միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած ինքնասպանություն` առանց մանրամասնելու կատարված ողբերգության դրդապատճառը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 7-ին Ադրբեջանի ռազմական դատարանը սեռական բռնարարքի մեղադրանքով երկու զինծառայողների ենթարկել է ցմահ բանտարկության, իսկ մեկին` 15 տարվա ազատազրկման: Նույն մեղադրանքով ադրբեջանական բանակի ևս 3 զինծառայողների` Ալի Ասկերովի, Ֆարիդ Շիրինովի և Ռասիմ Մեխտիևի դատավարությունը սկսվել է օգոստոսի 5-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել