Քաղաքապետարանը ներողամտություն է հայցում
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տարածել է հայտարարություն, որով հիշեցնում է, որ այսօր Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իսկ օգոստոսի 20-ից 22-ը մեր երկրում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
«Ելնելով այս իրադարձության պետական կարևոր նշանակությունից, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումները պատշաճ կազմակերպելու նպատակով, այդ օրերին Երևանում, բնականաբար, հնարավոր են քաղաքային տրանսպորտի երթևեկության և հանրային սպասարկման օբյեկտների գործունեության որոշակի ժամանակավոր սահմանափակումներ : Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել