HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին արծաթը

Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: +85 կգ քաշային կարգի երկամարտում հայ պատանին ցույց է տվել 350 կգ արդյունք եւ 1 կգ-ով է զիջել իրանցի Ալիռեզա Կազեմինեջադին: Գոռը պոկում վարժությունում 160 կգ-ով եղել է առաջինը, ինչը 5-ով ավել է եղել իրանցու արդյունքից, սակայն հրում վարժությունում վերջինս Գոռին գերազանցել է 6 կգ-ով` հայ մարզիկի 190-ի դիմաց բարձրացնելով 196 կգ-ոց ծանրաձողը: Արդյունքում իրանցի ծանրորդը դուրս է եկել առաջին տեղ: Երրորդ տեղը 330 կգ արդյունքով զբաղեցրել է եգիպտացի Մոհամեդ Հասանը: Սա մեր թիմի առաջին արծաթե մեդալն է: Մինչ այդ բրոնզ էին նվաճել ծանրորդ Սմբատ Մարգարյանն ու ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter