HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհեռատես մարտավարություն կամ ինքնախաբեություն

Բաքվի սուլթանական իշխանությունների անմիջական վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների կողմից որդեգրած ապատեղեկատվական մարտավարությունը, որը նպատակաուղղված է հնարածին տեղեկությունների տարածման միջոցով վարկաբեկել ԼՂՀ Պաշտպանության բանակի հեղինակությունը, ոչ միայն չի տեղավորվում բանականության որևէ սահմանում, այլև արդեն իսկ դարձել է սեփական անզորությունը ինքնախաբեության ճանապարհով պարտակելու գործելաոճ: Թերևս այդօրինակ անհույս մարզանքի դրսևորումներից մեկն էլ օգոստոսի 17-ին «Vesti. Az» ադրբեջանական կայքում տեղ գտած այն հաղորդագրությունն էր, ըստ որի, իբր թե Պաշտպանության բանակի հյուսիսային առաջնագծի դիրքերից մեկում հայկական դիրքապահների միջև տեղի է ունեցել միջադեպ, իսկ Գյուլիստանի ուղղությամբ ադրբեջանական կողմն անցնելու փորձ կատարած երկու զինվորներ սպանվել են յուրայինների կողմից… Այն, որ սա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական անհաջող հնարքներից մեկն է և առավելապես միտված է հայկական բանակի հանդեպ հանրային կարծիքի ապակողմնորոշմանը, դա հասկանալի է… Այս ամենով հանդերձ, հետաքրքիր է, իսկ ինչպիսի վիճակ է տիրում հարևան երկրի բանակում. – հարցին պատասխանենք փաստերով: Ադրբեջանական բանակի մասին իրականությունը, միայն օգոստոս ամսվա առաջին կեսի դրությամբ հետևյալն է` 5 զոհ, որից երկուսը ինքնասպանություն (կախվելու միջոցով), երկուսը` համածառայակիցների կողմից, մեկը` սիրտ-անոթային անբավարարվածության պատճառով: Նշված փաստերի հավաստիությունը հիմնավորելու համար ավելացնենք, որ մահվան ելքով միջադեպերը տեղի են ունեցել օգոստոսի 2-ին, 3-ին, 8-ին, 12-ին և 14-ին` համապատասխանաբար Գյանջայում, Ֆիզուլու, Աղդամի, Թարթառի շրջաններում և Բաքվում տեղակայված զորամասերում: Հատկանշական է մանավանդ այն իրողությունը, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատելի աճ է արձանագրվել նաև նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում կախվելու ճանապարհով ինքնասպանության դեպքերի թվաքանակը, որոնք հիմնականում այդ քայլին են դիմում ծառայության հանդեպ ունեցած վախի պատճառով: Իսկ եթե այս ամենին հավելենք նաև համածառայակիցների հանդեպ սեռական բնույթի բռնարարքների աստիճանական աճի իրողությունը ադրբեջանական բանակի գրեթե բոլոր զորամասերում, ապա հակառակորդի ճամբարում տիրող վիճակն առավել քան պարզ կդառնա… Այսքանից հետո, դատելով սուլթան Ալիևի ռազմատենչ պահվածքից, մնում է ենթադրել, որ Ադրբեջանի միապետն իր ամպագորգոռ հայտարարություններն անում է ոչ թե սեփական զինուժում տիրող իրական վիճակից ելնելով, այլ այն անհիմն գրառումներից, որոնք պարբերաբար հրապարակվում են իր իսկ հրամանով կամ իր շրջապատի պատվերով… Իսկ սա չգրված մարտավարություն է, որը ճշմարտության լեզվով ասած, նշանակում է ինքնախաբեություն… ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter