Քրեական գործ` ոստիկանության կապիտանի նկատմամբ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գավառ քաղաքի բնակիչ Ս. Մխիթարյանի կողմից Կ. Ավետիսյանի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստել է տեղամասային տեսուչ, ոստիկանության կապիտան Զ. Դավթյանը: Նյութերով Ս. Մխիթարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության կապիտանը Ս. Մխիթարյանից պահանջել և 2010թ. մայիսի 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում նրանից անձամբ ստացել է կաշառք:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ՀՔԾ մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել