HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգության խորհրդի նիստ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը: Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային եւ այլ միջոցների հատկացմանը եւ պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Բակո Սահակյանը նաեւ հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների եւ այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ: Խոսելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների մասին, Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաեւ Ստեփանակերտում 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter