
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում առավել քան կտրուկ տոնով հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի հայ մասնագետներ Բուշերի ատոմակայանի շինարարությանը չեն մասնակցել:
«Ոչ մի հայ ատոմշչիկ այնտեղ չի աշխատել»,- թեման ոչ մի պարագայում չշարունակելու ոճով հայտարարել է նախարարը: Իսկ զրույցը սկսվել է «ՀԺ» թղթակցի այն հարցից, թե եթե Իսրայելը հանկարծ որոշի ռմբակոծել Բուշերի ատոմակայանը, արդյոք դա չի՞ վնասի Հայաստանին:
«Որեւիցե վտանգ չի լինի, որովհետեւ այնտեղ անվտանգությունը բավականին լավ մակարդակի է: Չեմ կարծում, որ որեւէ վտանգ լինի»,- ասել է Մովսիսյանը:
Նշենք, որ Բուշերի ատոմակայանը գործարկվելու է օգոստոսի 21-ին: Դրանից հետո ռմբակոծելու պարագայում ատոմակայանը կարող է ռադիոակտիվ հզոր արտանետումներ ունենալ, իսկ Բուշերը ՀՀ-ից ընդամենը 1000 կմ հեռավորության վրա է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել