HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարպիս Տեր-Եղիայանը` սփյուռքի նախարարի մոտ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախօրեին ընդունել է Կալիֆորնիայի Մաշտոց քոլեջի նախագահ Կարպիս Տեր-Եղիայանին, ում ուղեկցել է «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը: Հ. Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովներին, որոնց արդյունքում ստեղծվում են համահայկական մասնագիտական ընկերակցություններ: Կ. Տեր-Եղիայանն անդրադարձել է նաև Կալիֆորնիայի հայ մանկավարժների վերաորակավորման խնդրին` նշելով, որ պետական ուսումնական հաստատություններում դասավանդելու համար հայ մանկավարժներին անհրաժեշտ է ունենալ որակավորման վկայական: Հայտնում են սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից, նախարար Հ. Հակոբյանը նշել է Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտության մասին` ընդգծելով նաև Սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության խթանման կարևորությունը: Նշենք, որ Մաշտոց քոլեջը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1992 թվականին: 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում քոլեջում սովորել է 500 աշակերտ: Ուսումնական ծրագրով  նախատեսված առարկաների դասավանդումն իրականացվում է և արևելահայերեն, և արևմտահայերեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter