HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական PR-ին հակադրել հայկական PR-ը

Արձագանքելով այն պնդումներին, թե Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսվող միջոցառումը թուրքերի համար PR նպատակներով արված քայլ է, լրատվության ու քարոզչության ոլորտում աշխատանքի երկարամյա փորձառություն ունեցող Տիգրան Հակոբյանն «Առավոտին» ասաց. «Նույն PR-ն էլ մեր պետությունը պիտի անի. հավաքեն Ցեղասպանությունը վերապրած հայերին, տանեն նրանց այնտեղ, փորձեն այդ կադրերը ցուցադրել CNN-ով եւ միջազգային այլ հեռուստաալիքներով, որ պատմական Արեւմտյան Հայաստանում հայերը մասնակցում են հայկական պատարագի»: Գրքերը բերեցին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար, ԱՊՀ պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆարիտ Մուհամետշինը երեկ հայկական դպրոցներին ռուսաց լեզվի 7,5 հազար դասագիրք է նվիրել: Գրքերը փոխանցվել են նրա եւ Երեւանի ուսուցիչների ու դպրոցականների` Պուշկինի անվան դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ռուսաստանի կողմից որպես հումանիտար օգնություն փոխանցված գրքերը նախատեսված են ռուսաց լեզուն խոր ուսումնասիրող դպրոցականների համար: Դրանք հաշվարկվել են բոլոր ուսումնական դասարանների համար եւ ամբողջովին ընդգրկում են դպրոցական առարկաների ողջ դասընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter