HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի հոտ` դիտահորից

Այսօր` ժամը 01.08-ին, Հայաստանի փրկակար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Շիրակի 2 հասցեում գտնվող շենքի մոտ գտնվող կոյուղու դիտահորից գազի ուժեղ հոտ է գալիս, լցվում հարակից տները, եւ բնակիչների շրջանում կան ինքնազգացողության վատացման դեպքեր: Դեպքի վայր է մեկնած մասնագետները նշում են, որ նախնական տվյալներով` դիտահորի մեջ գազի բալոն է դատարկվել, ինչի հե­տեւանքով գազի հոտը տարածվել է շենքի մուտքում եւ հարակից տարածքում: «Հրշեջ-փրկարարները բարձր ճնշմամբ ջրի շիթով իրականացրել են դիտահորի մաքրման աշխա­տանք­ներ, ինչի արդյունքում գազի հոտը թուլացել է»,- հաղորդում են փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter