Նոր դպրոց` Արցախի Գիշի համայնքում
Գիշի համայնքում կառուցվում է երկհարկանի դպրոց: Այն նախատեսված է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ ծրագիրն է ԼՂՀ Մարտունու շրջանում:
Դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ ռազմագիտության, կենսաբանության, բուժսպասարկման համար առանձին սենյակներ:
Ինչպես հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, կառուցումը ֆինանսավորում են ԼՂՀ կառավարությունը եւ «Վարդանյանների ընտանիք» ԲՀԿ-ն:
Դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը համոզված է, որ դպրոցի կառուցումից հետո ոչ միայն կփոխվի ուսման որակը, այլեւ կավելանա աշակերտների թիվը: Համայնքը մեծ թվով գիտաշխատողներ ու դասախոսներ է տվել արցախահայությանը, եւ գիշեցիները հավատում են, որ նոր սերունդն էլ կշարունակի գեղեցիկ այդ ավանդույթը նոր դպրոցում, որը շահագործման կհանձնվի 2011 թվականի հունվարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել