HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Համակարգչային խաղերը որպես սպորտաձեւ ժողովրդայնացնում են

Վաղը Երեւանում մեկնարկում է համակարգչային սպորտ (կիբերսպորտի) առաջնությունը, որը կազմակերպում է Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան, որը ստեղծվել է նվիրյալ գեյմերների կողմից 2005 թվականին: Առաջնությունը Հայաստանում անցկացվում է չորրորդ անգամ: Առաջնությունը անցկացվելու է «Կոնգրես» հյուրանոցում: Այս տարվա պաշտոնական մարզաձեւեր է ընտրված FIFA 10 և TrackMania Nations Forever, ինչպես նաեւ ոչ պաշտոնական Call of Duty:Modern WarFare2  խաղերը: Հաղթողները հնարավորություն կստանան մեկնելու ԱՄՆ, մասնակցելու WCG համակարգչային եւ վիդեխաղերի միջազգային փառատոնին: Հայաստանյան առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 600.000 ՀՀ դրամ, որը բաշխվելու է 3 խաղերում առաջին տեղերը գրաված մասնակիցների միջեւ: «Մենք շահագրգռված ենք, որ մեր մրցումները հաճույք պատճառեն մասնակիցներին եւ հանդիսատեսին: Դրա համար մենք անընդհատ կատարում ենք մեր մրցումների կազմակերպման ու անցկացման սեփական տեխնոլոգիայի մշակում` ուղղված մեր միջոցառումների բարձր որակի ապահովմանը եւ մասնակիցների ու հանդիսատեսի առավելագույն հարմարավետության ապահովմանը: Շատ ենք ուզում դարձնել կիբեռսպորտը մատչելի, հասկանալի եւ սովարական մեծ թովավ մարդկանց համար: Դրա համար մենք մշակում եւ իրականացնում ենք հատուկ նախագծեր եւ միջոցառումներ, ուղղված այս նոր սպորտաձեւի ժողովրդականացմանն ու զարգացմանը: Մեր հիմնական նպատակն է մոտեցրել մեր սպորտը սովորական եւ ավանդական սպորտաձեւերին, դարձրել պրոֆեսիոնալ կիբերսպորտը ժողովրդական, գրավիչ եւ շահութաբեր, մեր մրցումների եւ ուրի նախագծերի միջոցով»,- տեղեկանում ենք Լիգայի պաշտոնական www.wcg2010.am կայքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter