Հայկական դրոշը կատաղեցրել է ադրբեջանցիներին
Ադրբեջանցիներին կատաղեցրել է այն փաստը, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» եւ գոյություն չունեցող Աղդամի գրանցում ունեցող «Ղարաբաղի» արտագնա հանդիպման ժամանակ գերմանացի երկրպագուները տրիբունայում կախել են Հայաստանի դրոշը: Այդ քայլը azerisport.com-ն անվանել է ստոր պրովոկացիա ու նշել, որ այն չէր կարող բացասական լիցքեր չառաջացնել ադրբեջանական թիմի խաղացողների մոտ: Դրոշն, այդուհանդերձ, հեռացվել է տրիբունայից, սակայն դա չի փրկել ազերիներին, որոնք պարտվել են 0:4 հաշվով:
Իսկ ահա Trend-ը հայտնել է, թե գերմանական ZDF հեռուստաալիքը միտումնավոր «Բորուսիա»-«Ղարաբաղ» խաղը մեկնաբանելիս իրենց թիմը ներկայացրել է որպես «Աղդամ»: Սրտնեղած ադրբեջանցիները պատրաստվում են դիմում ուղարկել Գերմանիայի համապատասխան մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել