Մարզական միջոցառումներ` «Աբովյան» ՔԿՀ-ում
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աջակցությամբ երեկ եւ այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել են մարզական միջոցառումներ:
Ընտրված մարզաձևերում` մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, սեղանի թենիս և բազկամարտ, մրցել են «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող կին և անչափահաս դատապարտյալները:
Մասնակիցները ջանք չեն խնայել մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և մրցակցային տեղեր գրավելու համար:
Ինչպես փոխանցում է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվել են մրցանակներ և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր: Դատապարտյալները շնորհակալությունը են հայտնել միջոցառմանը նվիրված բանաստեղծությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել