Նախագահները երեկոյան կմեկնեն «Հարսնաքար»
Այսօր երեկոյան Երեւանում` Գաֆեսջյան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում, կմեկնարկի Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Դրան մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ գագաթնաժողովի ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները երեկոյան կմեկնեն Սեւան, որտեղ «Հարսնաքար» համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել