Կանայք բերման են ենթարկվել
Նախօրեին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16:00-ին նշված հիմնարկությունում` 1987 թ. ծնված Հերմինե Գ.-ն, 1983 թ. ծնված Արմենուհի Ա.-ն եւ 1988 թ. ծնված Արմինե Ս.-ն կոպտորեն խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ` վիճաբանել են, քաշքշել իրար, շուրջ 15 րոպե խաթարել հիմնարկի բնականոն աշխատանքն ու միմյանց հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Արդեն երեկոյան` ժամը 19:30-ին, նշված կանայք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել