HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանի ու Մեդվեդեւի թիկնապահները վիճել են

ՌԴ նախագահ Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամների միջեւ վեճ է առաջացել: «Հրապարակի» հավաստի տեղեկություններով` Մեդվեդեւի թիկնազորի անդամները դժգոհել են Սարգսյանի թիկնազորի աշխատելաոճից ու նրանց մեղադրել իրենց գործը բարդացնելու եւ ոչ պրոֆեսիոնալ գործողությունների մեջ: Նույնիսկ սպառնացել են իրենց ԱԳ նախարարության միջոցով նոտա հղել Հայաստանին: Սերժ Սարգսյանի թիկնազորի առավել փորձառու ու ստաժավոր անդամներին հաջողվել է «ռազբորկայի» միջոցով հարթել վեճն ու համոզել, որ ռուսները չբարդացնեն հայ-ռուսական հարաբերությունները: Երկրորդ «սռոկի» հարցը լուծվե՞լ է Որոշ տեղեկություններով` Մեդվեդեւի այցի ընթացքում Սերժ Սարգսյանը փորձել է լուծել իր քաղաքական ապագայի, մասնավորապես երկրորդ «սռոկի» ընտրության հարցը: Դրա համար անհրաժեշտ է եղել համոզել ՌԴ նախագահին, որ Ռուսաստանն ապագայում եւս որեւէ խնդիր չի ունենա Հայաստանում` այնպես, ինչպես Քոչարյանի օրոք է եղել: Նույն աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի մասով վերընտրության դաբրոյի հարցը լուծված է: Սրանով նաեւ գործող իշխանությունն ամն ինչ անում է, որ բացառվի Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի կողմից քաղաքական աջակցության հնարավորությունը: Հայտնի է, որ այս օրերին Բատկան` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկու օր անցկացրել է Քոչարյանի հետ: Իսկ Լուկաշենկոյի եւ Մեդվեդեւի հարաբերությունները գնահատվում են լարված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter