
«Մեր տարեկան ուղեւորահոսքը հասել է 800 հազարի: Համեմատության համար նշեմ, որ 5 տարի առաջ, երբ «Արմավիան» անցավ գործունեության նոր ռեժիմի, մոր ուղեւորահոսքը 400 հազար էր: Կարծում եմ, որ 5 տարվա ընթացքում ուղեւորահոսքի կրկնապատկումը լավ արդյունք է: Կարծում եմ նաեւ, որ հաջորդ 5 տարում կարող ենք ուղեւորահոսքը ավելացնել եւս երկու անգամ:
Ըստ որում, պետք է նկատել, որ նոր չվերթերի բացման ու շահագործման, «Արմավիայի» թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը զուգահեռ, ավելանում է տարանցիկ ուղեւորների թիվը, իսկ այդ ամենի շնորհիվ «Զվարթնոցը» վերածվում է «hub»-ի, այսինքն` ավիափոխադրումների հանգուցային օդանավակայանի»,- «Հայոց աշխարհի» թղթակցին ասաց Միխայիլ Բաղդասարովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել