HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղրղըզստանից մինչեւ անվտանգության համակարգ եւ համագործակցություն

Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հանդիպմանը Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր հագեցած եւ կարեւոր օր է: Հենց նոր ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամների հանդիպումը, որի ընթացքում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Այսօրվա գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղըզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների եւ եղբայրական Ղրղըզստանին մեր ցուցաբերած օգնության հարցը: Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած մեր նախորդ հանդիպման արդյունքում երկրների ղեկավարները Ղրղըզստանի Հանրապետությունում իրավիճակի մասին հայտարարություն ընդունեցին, որով պատրաստակամություն հայտնեցին իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով Ղրղըզստանին հումանիտար եւ այլ օգնություն տրամադրել: Այսօր մենք վերլուծեցինք այդ որոշման իրականացման ընթացքը, առաջին արդյունքները, կարծիքներ փոխանակեցինք այդ ուղղությամբ մեր հետագա քայլերի մասին: Մենք հաստատեցինք մայիսյան հանդիպման որոշմանը մեր հավատարմությունը եւ պայմանավորվեցինք շարունակել Ղրղըզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների շուրջ խորհրդակցությունները: Ավելի ընդհանուր` մենք խոսեցինք ՀԱՊԿ-ում ճգնաժամային արձագանքման արդյունավետ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտության մասին: Հեշտ հարց չէ, բայց շատ արդիական է: Ինչպես գիտեք` այս թեման անդամ պետությունների ղեկավարները բարձրացրել էին դեռ մայիսին: Եւ այսօր ծանոթացանք այն առաջնային առաջարկություններին, որոնք նախկինում կայացած քննարկումների արդյունքում մշակել էր ՀԱՊԿ քարտուղարությունը: Մտքերի փոխանակումն արդեն ավելի առարկայական եւ հանգամանալի էր: Այս կապակցությամբ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորված իրավիճակը, ես ներկայացրել եմ նաեւ մեր պատկերացումները` այս ուղղությամբ հետագա կոլեկտիվ քայլերի վերաբերյալ: Մենք նախանշեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հետագա խորացման որոշակի քայլեր: Համոզված եմ, որ այդ ծրագրերի լիարժեք իրագործումը թույլ կտա մեր կազմակերպությունը հասցնել որակապես նոր` ավելի բարձր մակարդակի: Այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ է մեր երկրների եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի անվտանգության համակարգի հետագա զարգացման գործընթացում: Որպես կազմակերպիչ-պետության Նախագահ, ցանկանում եմ երախտագիտություն հայտնել երկրների ղեկավարներին` գագաթնաժողովին մասնակցելու եւ կառուցողական , հանգամանալի կարծիքներ փոխանակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter