Վրաերթ` Խանջյան փողոցում
Այսօր առավոտյան` ժամը 9:30-ի սահմաններում, Խանջյան փողոցի վրա տեղի է ունեցել վրաերթ: BMW մակնիշի 14 ՏL 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Հարվածի հետեւանքով վրաերթի ենթարկվածը գլխի եւ մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել: Վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժողին առաջին բժշկական օգնությունը ցույց տալուց հետո տեղափոխել է հիվանդանոց:
BMW-ի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, ով հուզված ու լացակումած բացականչում էր, թե՝ ես մեղավոր չեմ, հետիոտնն է մեղավոր: Թե ով է մեղավոր՝ կպարզի ճանապարհային ոստիկանությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել