Հայ խաղաղապահները վերադարձել են
Օգոստոսի 19-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել գերմանական օդուժի ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գերմանիայի Քյոլն քաղաքից ժամանած օդանավով հայրենիք է վերադարձել Աղֆանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների զորախմբի առաջին հերթափոխը: 2010 թ. հունվար ամսից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը:
Հիշեցնենք, որ հայ խաղաղապահները ստիպված են հայտնվել Քյոլնում, քանի որ Ադրբեջանը արգելել էր դեպի Երեւան թռչող գերմանական ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է պատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների նման քայլերի դեմ: Մինչ այդ Թուրքիայից Ադրբեջան, այնտեղից էլ Աֆղանստան թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռները մեր օդային սահմաններում որեւէ արգելքի չեն հանդիպել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել