Պայքար` բրոնզի համար
Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերում այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի վրացի Բեկա Թուգուշին: Մինչեւ 66 կգ քաշային կարգում հայ պատանին այսօր հաղթել է նախ Սան Մարինոյի ներկայացուցիչ Պաոլո Պերսոլիային, ապա` դանիացի Ֆուք Կաիին: Սակայն եզրափակիչի ճանապարհին Դավիթին արգելակել է ամերիկացի Մաքսիմիլիան Շնայդերը:
Այսօրվա մեր մյուս մասնակիցը` երեւանցի 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանն իր առաջին մարտը կանցկացնի հնդիկ Կրիշան Վիկասի հետ: Հաջողության դեպքում մեր մարզիկը կմրցի Վահրենհոլտ-Պետրաուսկաս զույգի հաղթողի հետ ու նորից հաղթելու դեպքում կմտնի եզրափակիչ:
Այսօր երեւանցի թիավար Էդգար Բաբայանը կանոեի սպրինտ ձեւում 16 մասնակիցների մեջ փորձնական ելքի ժամանակ զբաղեցրել է 13-րդ տեղը: Առաջին փուլում հայ մարզիկը անհաջող է հանդես եկել, սակայն ներգրավվել է մխիթարիչ պայքարին, որտեղ էլ, լավագույն արդյունքը ցույց տալով զույգերում պարտվածների միջեւ, կրկին ներգրավվել է հիմնական պայքարին: Սակայն երրորդ փուլում Բաբայանը ցույց է տվել ամենացածր արդյունքը եւ լքել ասպարեզը: Օգոստոսի 24-ին Էդգարը կներգրավվի կանոեի սլալոմ ձեւի պայքարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել