HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացի նախարարը հերքել է գազատարի վաճառքի լուրերը

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին վստահեցնում է, որ երկրի կառավարությունը չի պատրաստվում վաճառել գլխավոր գազատարը: «Հնարավոր է, Նավթի ու գազի ընկերակցության բաժնետոմսերի 25 տոկոսը տեղակայվի Լոնդոնի բորսայում: Իսկ ինչ վերաբերում է վաճառքին, Վրաստանը չի պատրաստվում որևէ գազատար վաճառել»,- օգոստոսի 20-ին Վրաստանի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Խետագուրին: Վրացա-հայկական գազատարը գնելու` Ադրբեջանի Պետական նավթային ընկերության շահագրգռվածության մասին հայտնել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբուլաևը: Նրա խոսքով, SOCAR-ը հետաքրքրված է հարևան երկրների, այդ թվում և Վրաստանի բոլոր էներգանախագծերով: Այս մասին հաղորդում է akhaltskha.net-ը` հղում անելով bizzone.info կայքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter