HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպել է տաջիկ գործընկերոջը

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիին: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ արդյունավետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համար: Կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նախարարները կարեւորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Տաջիկստանի փոխգործակցության խորացումը: Ընդգծվել է նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնվել են, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ թարմացման առումներով: Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձել են նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter