Երրորդ բրոնզը
Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը Հայաստանի պատանեկան օլիմպիական թիմին բերել է թվով 4-րդ եւ բրոնզե 3-րդ մեդալը: Այսօր մինչեւ 66 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար Դավիթը հաղթել է վրացի Բեկա Թուգուշիին: Լարված պայքարում Դավիթը առավելության է հասել լրացուցիչ ժամանակում: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1, իսկ լրացուցիչում Ղազարյանը 2 յուկո հնարք է կիրառել, իսկ մրցակիցը` միայն մեկը:
Մինչ այս մեր թիմին բրոնզ էին պարգեւել ծանրորդ Սմբատ Մարգարյանը, ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը, իսկ ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել էր խաղերի փոխչեմպիոն:
Այսօր ասպարեզ դուրս եկած երեւանցի բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը չի կարողացել հաղթահարել առաջին փուլը: 60 կգ քաշային կարգում նա պարտվել է հնդիկ Կրիշան Վիկասին: Անհաջող է հանդես եկել նաեւ թիավար Էդգար Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել