HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Հայերը ռոք են լսում, ինչպես նաեւ` Շառլ Ազնավուր

Last.fm սոցիալական ցանցը, որը մարդկանց միջեւ հաղորդակցության եւ շփման համար որպես հիմնական բովանդակություն օգտագործում է երաժշտությունը, հայաստանաբնակներին քիչ է հայտնի: Last.fm-ը տարբերվում է մյուս կայքերից իր մատչելի վիճակագրության շնորհիվ, այսինքն` կայքի այցելուներին միանգամից տեղեկատվություն է տալիս, թե ինչ երաժշտություն են այսօր լսում, որոնք են ամենավարկանիշային երաժիշտներն ու խմբերը, կատարումները, ոճերը: Սոցիալական ցանցում գրանցված հայերը հիմնականում ռոքի սիրահարներ են: Սոցիալական ցանցի հայ երաժշտասերների այցելություններով որոշվող վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սերժ Թանգյանը: Լավագույն եռյակում են Anathema ռոք բենդը եւ Զեմֆիրան: Տասնյակում հաջորդաբար ընդգրկված են նաեւ  Katatonia շվեդական ռոք բենդը, Արթուր Մեսչյանը, Շառլ Ազնավուրը, Би-2 ռուսական ռոք խումբը, IAMX ռոքերը, My Dying Brige բենդը, Moonspell պորտուգալական մետալ բենդը: Հատկանշական է, որ տասնյակում ընդգրկված հայազգի երգիչները չեն ստեղծագործում Հայաստանում: Միայն վերջին տարիներին Մեսչյանն է մշտական բնակության համար տեղափոխվել Հայաստան: Տասնյակում, փաստորեն, միակ բացառությունը շանսոնիե Ազնավուրն է, որ ռոքի աշխարհից չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter