Ինչու՞ են հարբած տղամարդիկ հավանում բոլոր կանանց
Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են հարբած տղամարդկանց դուրս գալիս եւ գեղեցիկ, եւ տգեղ կանայք: Discovery News-ի փոխանցմամբ` գիտնականները եկել են այն եզրակացության, որ ալկոհոլի ազդեցության տակ տղամարդիկ կորցնում են սիմետրիկության զգացողությունը, հետեւաբար նաեւ չեն կարողանում տարբերել հրապուրիչ դիմագծերը ոչ հրապուրիչներից:
Փորձարկվող 64 ուսանողների մի մասը, որոնք խմած չեն եղել, կարողացել են առանձնացնել ճիշտ դիմագծերով կանանց լուսանկարները, իսկ ոչ սթափ վիճակում գտնվողները ասել են, որ իրենց դուր են գալիս բոլորը: Գիտնականները կարծում են նաեւ, որ խմած տղամարդն, այնուամենայնիվ, ավելի ուշադիր է իգական սեռի արտաքինի նկատմամբ, քան խմած կինը. պարզապես տղամարդիկ ավելի լավ են զննում ապագա զուգընկերջը, քան կանայք:
Գիտնականներին հետաքրքրել է, թե բացի դեմքի սիմետրիկությունը որոշելու կարողության վրա ազդելուց` էլ ինչ ներգործություն կարող է ունենալ ալկոհոլը զուգընկերոջ ընտրության հարցում: Այս հարցի պատասխանը գտնելու համար հնարավոր է, որ կրկին փորձ արվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել