HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավազակների դիմակներն ու զենքը նմանեցրել են

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակչուհի Սուսաննա Ֆահրադյանը, երեկ հեռուստատեսությամբ տեսնելով ավազակային խմբի ձերբակալման կադրերն ու նրանց որջից առգրավված զենքերն ու դիմակները, անմիջապես վերհիշել է իրենց տան վրա սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը կատարված ավազակային հարձակումը:

Սուսաննա Ֆահրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից դեռ իրենց չեն կանչել, չեն հարցաքննել եւ սպասում են, որ ավազակներին ձերբակալելուց հետո իրենց կկանչեն ոստիկանական բաժանմունք:

«Իրենց տեսքը, դիմակները, ամեն ինչ համապատասխանում է: Ոստիկանությունից մեզ ոչինչ չեն ասել, ասում են՝ նախաքննություն է գնում եւ այլն, անորոշ պատասխաններ են տալիս»,- ասում է տիկին Սուսաննան: 

Նա հույս ունի, որ երեկ վնասազերծված ավազակային խմբավորումը հենց իրենց տան վրա հարձակվողները կլինեն, եւ հանցագործությունն այդպիսով կբացահայտվի:

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը 7 հոգի դիմակներով եւ զինված ներխուժել էին Վարդան Վարդումյանի առանձնատուն եւ, ծեծի ենթարկելով տան բոլոր անդամներին, իրենց հետ տարել էին ոսկյա զարդեր, 3 մլն դրամ, 1300 դոլար եւ 150 եվրո: Հարուցված է քրեական գործ:

Մեկնաբանություններ (1)

Hay_axchik
Sarqeq Sarqeq...... Hima inchqan gorc ka ksarqen sranc glxin,,, tesnes erb enq prcnelu es anorenneric!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter