HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահները մեկնել են

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելուց հետո, երեկ մեկնել է հայրենիք: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունված արարողակարգի համաձայն, ճանապարհել է ՌԴ նախագահին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Երեկ Երեւանից մեկնել են նաեւ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, օգոստոսի 20-ին Հայաստան ժամանած կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները` գագաթնաժողովի շրջանակում ավարտելով երկկողմ հանդիպումներն ու աշխատանքային քննարկումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter