HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մնացին երկուսը

Երեւանցի ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում այսօր 15 մասնակիցների մեջ ցույց է տվել 13-րդ արդյունքը: Գեւորգին մեկ քայլ չի հերիքել եզրափակիչ մտնելու համար: Չնայած դրան` եզրափակիչի 12 մասնակիցներից որեւէ մեկի փոխարինման դեպքում մեր մարզիկը դուրս կգա լողավազան: Մյուս կողմից, սակայն, դա քիչ հավանական է: Հայաստանի հավաքականի 14 մարզիկներից դեռ ասպարեզ չի ելել հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը: Դա տեղի կունենա ամսի 24-ին: Նույն օրը երկրորդ անգամ իր ուժերը կփորձի նաեւ թիավար Էդգար Բաբայանը: Վերջինս անհաջող էր հանդես եկել կանոեի սպրինտ մրցաձեւում. այս անգամ նա կմասնակցի սլալոմ ձեւին: Առաժմ մեր թիմը նվաճել է 1 արծաթ եւ 3 բրոնզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter