HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության 21 դեպքից բացահայտվել է 17-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 21 դեպք, բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 7 դեպք: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 41 դեպքից բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք: Բացահայտվել է սպանության փորձի 8 դեպք: Ոստիկանությունը հայտնում է նաեւ, որ 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպք, բացահայտվել է 4-ը: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 2041 դեպք, բացահայտվել է 1892-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 2002 դեպքից բացահայտվել է 1801-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter