Պետական ունեցվածքի գողության 287 դեպք` 8 ամսում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 287 դեպք, բացահայտվել է 121-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1578 դեպք, բացահայտվել է 963-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 43 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 1027 դեպք, բացահայտվել է 620-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 51 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 198 դեպք, բացահայտվել է 102-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1857 դեպք, բացահայտվել է 1199-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 44 դեպք: Բնակարանային գողության 746 դեպքից բացահայտվել է 374-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 42 դեպք:
Հաղորդվում է նաեւ, որ 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 77 դեպք, բացահայտվել է 58-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 174 դեպք, բացահայտվել է 118-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 94 դեպք, բացահայտվել է 46-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 194 դեպքից բացահայտվել է 128-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել