Մուշ-2-ի հարցով ահազանգել են վարչապետին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,
ՀՀ քաղաքաշինության նախարար
Վարդան Վարդանյանին
Դիմում-ուղերձ Գյումրու Մուշ - 2 նորակառույց թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրի մասին
Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար,
անշուշտ դուք քաջատեղյակ եք, որ Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասի բնակեցման գործընթացում ի հայտ են եկել զգալի խոչընդոտներ: Շիրակին առանձնահատուկ մոտալուտ ցրտաշունչ ձմռանը նորակառույց թաղամասն առավել դժվար, եթե չասենք, գրեթե անհնար կլինի բնակեցնելը, իսկ ձմռանը նորակառույց բնակարաններն առանց բնակեցման թողնելն իր հերթին կբերի ծանր հետևանքներ:
Ուստի բնակարան ստացած ընտանիքների` տնակներից նոր բնակարաններ տեղափոխումն արագացնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է հրատապ լուծել հետևյալ խնդիրները.
1. Բնակարաններն ապահովել անխափան ջրամատակարարմամբ:
Ներկայումս նորակառույց շենքերում բնակություն հաստատած ընտանիքները հիմնականում օգտվում են թաղամասի ծայրամասում հոսող ջրի ծորակից: «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից բնակարաններում ջրամատակարարում չի ապահովում՝ այն պատճառաբանությամբ, թե ոչ բոլոր բնականներն են բաց, և փակ բնականաններում հնարավոր չէ կանխել վթարները: Ինչպես նաև ջրաչափերի ու դրանց տեղադրման վճարներ են պահանջում բնակիչներից այն դեպքում, երբ «Գլենդել Հիլզ»-ը սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրումն ու դրանց ցանցերի միացումներն իրականացնելու էր իր միջոցների հաշվին: Կարծում ենք՝ դռների փակ լինելը լուրջ պատճառաբանություն չէ, վերջին հաշվով կարելի է ներքին գործերի մարմինների ներկայությամբ, համապատասխան արձանագրություն կազմելով բացել դեռևս չբնակեցված բնակարանների դռներն ու այդ բնակարանները ևս ապահովել ջրամատակարարմամբ: Առավել ևս, երբ բնակարանները դեռևս սեփականաշնորհված չեն քաղաքացիների կողմից և պատկանում են ՀՀ կառավարությանը:
2. Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ին պետք է պարտադրել, որ վերջիններս տրամադրեն շինարարական բավարար աշխատուժ և նորակառույց բնակելի շենքերում առկա թերություններն ու բացթողումները կարճ ժամանակամիջոցում վերացնեն: Այդ թվում` բնակարաններում իրականացնեն գազօջախների, սանիտարատեխնիկական սարքավորումների, ջեռուցման համակարգերի միացման աշխատանքները և մի շարք բնակարաններում տեղադրված ու կոտրված սանիտարատեխնիկական սարքավորումները փոխեն նորերով:
3. Գյումրու քաղաքապետարանն էլ պետք է նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին կապող նոր երթուղային միջոցներով ապահովի: Տրամաբանական կլինի, եթե բացի երթուղային տաքսիներից գործի նաև ավտոբուսային երթուղի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է, որ առաջիկա մեկ-երկու ամիսը այդ ավտոբուսները նորակառույց թաղամասի բնակիչների համար գործեն անվճար։ բնակարաններ են ստացել հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներ, բազմանդամ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, թերեւս
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Լուսանկարները՝ www.shirakcentre.org կայքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել