HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է խարդախության 725 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում բացահայտվել է շորթման 16 և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 18 դեպք: 2009 թ. նույն ժամանակահատվածում բացահայտվել է շորթման 27 և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 16 դեպք: 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է խարդախության 743 դեպք, բացահայտվել է 725-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 11 դեպք: Նույն ժամանակահատվածում բացահայտվել է յուրացման կամ վատնման 147 դեպք: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 767 դեպք, բացահայտվել է 741-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 10 դեպք: Նույն ժամանակահատվածում բացահայտվել է յուրացման կամ վատնման 177 դեպք: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter