Մանասյան. «Պետությունն իր հույսն իր վրա պետք է դնի»
«Պետք չէ 100 տոկոսով հույսը դնել պայմանագրի վրա, ես կողմակից եմ, որ Արևմուտքի` օրինակ ՆԱՏՕ-ի հետ էլ կապը պահպանվի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:
Նա «Հետքին» ասաց, որ Հայաստանի համար շատ կարևոր է ռազմաարդյունաբերական կառույցների համալրումը և այդ հարցում ՌԴ-ի շահագրգռվածությունը, բայց և կարևոր է, որ Հայաստանը ՌԴ-ի համար չդառնա այն, ինչ ժամանակին դարձել էր Վարշավայի համար (ջրվեժների նավաշինության գործարանի և այլ կառույցների համար հիմնական «հումք»):
Նրա համոզմամբ` ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում հայ-ռուսական նորացված պայմանագրի կնքմանը, քանի որ հասկանում է, որ Հայաստանը փորձում է ապահովել իր անվտանգությունը` ցեղասպանություն գործած Թուրքիայի կողքին ապրելով:
«Ըստ իս` Ռուսաստանն ուզում է էստեղ հանգիստ գործել, դրա համար էլ պայմանագիրն այդքան երկար ժամկետով է կնքել,- «Հետքին» մեկնաբանեց Մանասյանն ու անդրադառնալով Ղարաբաղյան հարցին` ավելացրեց,- չպետք է մոռանալ, որ պետությունն իր հույսն իր վրա պետք է դնի, իսկ ցանկացած թուղթ`պայմանագրի տեսքով, կարող է չզսպել գնդակը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել