HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Google-ի 100 մլն արժեցող նոր գնումը. Like.com-ը` Google-ի ընտանիքի անդամ

Համաշխարհային հսկա Google-ը օրերս կատարել է վերջին ժամանակներում ամենշաբաթյա դարձած գնումներից հերթականը: Վերջինս, ըստ TechCrunch-ի, 100 միլիոն դոլարով գնել է Like.com-ը, որը ինտերնետ օգտագործողներին հայտնի է որպես հագուստ, կոշիկ եւ աքսեսուարների ամենալայն տեսականին առաջարկող ինտերնետ-խանութ, որը հատուկ մշակված տեխնոլոգիաների օգնությամբ փորձում է մարդկանց օնլայն գնումներ կատարելու գործընթացը մոտեցնել իրական գնումների մակարդակին: Like.com-ը տեղեկացնում է, որ ինքն ապրանքները վաճառելու համար օգտագործում է հատուկ տեխնոլոգիաներ` հաշվի առնելով սպառողի անհատական ոճը, ինչպես նաև այն, թե արդյոք ինքն իր տեսքով համապատասխանում է առաջատար նորաձևության ամենավերջին միտումներին: Որոշ փարձագետներ կարծում են, որ հնարավոր է նոր տեխնոլոգիաները Google-ն օգտագործի իր օնլայն գնումների կայքի բետա-տարբերակում, ինչպես նաեւ օգտագործի իր ստեղծելիք սոցիալական ցանցում, որի մասին խոսակցությունները օրեցօր ավելի են թեժանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter