HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի ԳՇ պետը

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ: Վաղը Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո նախատեսված է գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter