Ըստ Բ. Ասատրյանի` ամոթ է, երբ իշխանությունը խոսում է լեռնամետալուրգիայի մասին
Այսօրվա մամուլի ասուլիսին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում կառավարությունը օգնում է այն ոլորտներին, որոնք արտահանում են, օրինակ` լեռնամետալուրգիայի ոլորտին: Ասուլիսի մյուս բանախոսը` Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, արձագանքեց. «Մետալուրգիայի մասին ամոթ է խոսել, էսօրվա իշխանությունը մետալուրգիայի մասին չպետք է խոսի»:
Վարդան Այվազյան-Ինչի՞ է ամոթ:
Բագրատ Ասատրյան-Որովհետև իմ սեփականությունը, էս ժողովրդի սեփականությունը նվեր եք տալիս:
Վ.Ա.-Էդ ո՞ւմ ենք նվեր տալիս:
Բ.Ա.-Պետության մասին խոսենք, թե ինչ է անում մեր Հայաստանի պետությունը: Հարկման մեխանիզմը էնտեղ գիտենք` ինչպիսին է. 1 տոննայի դիմաց 1,3 % բյուջե է վճարվում իբրև բնավճար: Մենք տարեկան արտահանում ենք մոտ 100 մլն դոլարի պղինձ և ընդամենը 10-11 մլն դոլարի մոլիբդեն: 2000 թ.-ին պղնձի միջազգային գները եղել են մոտավորապես 2000 դոլար: 2010 թ.-ի էսօր` մոտավորապես 7200 դոլար: Ես խնդրում եմ` թվաբանություն արեք և գնահատեք, թե ինչքան հավելյալ շահույթ է ստանում էս սեփականատերը միջազգային գների բարձրացման հետևանքով, իսկ պղնձի հանքանյութը Հայաստանի պետության, ժողովրդի սեփականությունն է: Առաջիկայում Համաշխարհային բանկի ճնշման տալ այդ վճիռը կընդունեն: Բայց ես ցավում եմ, որ մեր ՀՀ-ում և Վարդան Այվազյան, դու չես անհանգստանում դրա համար: Իհարկե, մինչև տարեվերջ, իմացեք, էդ օրենքը լինելու է, սահմանվելու են գներ, որովհետև ամբողջ աշխարհում այդպես է լինում: Միջազգային գների տատանումից պետք է շահի տերը (տերը ժողովուրդն է, պետությունն է և ոչ թե անհատը): Խոսքը իսկապես էն մեխանիզմի մասին է, որ Ռուսաստանում կիրառվում է: Նավթի միջազգային գները բարձրանում են, արտահանող ընկերության տուրքը մեծանում է, իջնում է` նվազում են: Սա պետք է լինի նաև պղնձի բնագավառում, որովհետև պղինձը իսկապես մեր բնական ամենախոշոր հարստությունն է:
Վ.Ա.-Աշխարհքում գոյություն չունի, բացառությամբ նավթի և ռադիոակտիվ նյութերի, որտեղ հատուկ կարգավորման մեխանիզմներ ունենա, որ ասենք «պետք է էսքանը հանես տաս ինձ»: Նավթը ՀՀ-ում էլ է արդեն օրենքով ամրագրած, որ եթե բնավճարը դու պետք է վճարես, իրականացվում է «Բաշխման մասին» օրենքով, այսինքն` հանում ես էնքանը, տալիս ես էսքանը ինձ, կամ ես քեզ թույլ եմ տալիս` վաճառում ես, մնացածը, նույն ձեր ասած Ռուսաստանում և համաշխարհային բոլոր տեղերում` ոսկուց սկած ցանկացած բան ինքը վճարում է կամ բնավճար, կամ ռոյալ գին: Երկրորդը` ՀՀ-ում կա երկրորդային ռոյալ, երբ գերշահույթը, այսինքն` շահութաբերությունից 25 %-ը անցնում է, ամեն մի տոկոսի վրա ինքը վճարում է նաև 0,8 % կայֆիցենտ: Դա վճաում է միայն ռոյալ, իսկ մնացած ամբողջ սխեմայով ինքը վճարում է նորից նույն հարկերը:
Մեկնաբանել