HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քարերի սիմֆոնիան» վերցվել է խիստ հսկողության տակ

Վերջին շրջանում մամուլում հրապարակումներ եղան Գառնիի «Քարերի  սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի տարածքից քարերի տեղափոխման վերաբերյալ: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ: «Ինչ վերաբերում է մամուլում հնչած` հուշարձանը պահպանելու համար պահակակետ ստեղծելու պահանջին,  ապա նախարարությունից տեղեկացնում են, որ բնության հուշարձանների անձնագրերը գտնվում են կառավարության կողմից հաստատման փուլում, այսինքն ներկայում հաստատված չեն քարտեզները, սահմանները, առանձին հուշարձանների պահպանման ռեժիմները, հետևաբար չկա նաև այդ ռեժիմներն իրականացնելու համար ֆինանսական հատկացում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter