HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդիմությունը քանդելու ծրագրեր

Թերթին հասած տեղեկություններով` իշխանական կաբինետներում քննարկվում է ընդդիմությանը վերջնականապես տապալելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես մրցակից ասպարեզից հանելու ծրագիրը: Այդ ծրագրի մեջ են մտնում ընդդիմադիր գործիչներին առնելու, պաշտոններ տալու, վարկաբեկելու տարբեր սխեմաներ: Բանը հասել է այնտեղ, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի հետ կապված ծրագիր է մշակվում, և որոշվում է, թե ովքեր են այն իրականացնելու: Մասնավորապես, ծրագրվում է շուտով ձևավորվելիք նոր կուսակցությունների մեջ նրանց մի մասին ներգրավել և ԱԺ թեկնածուների ցուցակում անցողիկ տեղ տրամադրելու առաջարկներով գայթակղել: Ծրագրի բաղկացուցիչներից մեկն էլ մամուլում քարոզչական նյութեր տարածելն է և ընդդիմադիր զանգվածի մեջ ընդդիմության պասիվության հետ կապված դժգոհություններ սերմանելը: Մյուս քարոզչական տրյուկը ընդդիմադիր ուժերին ծախվածության մեջ մեղադրելն է: Իշխանավորները կարծում են, որ դա հատկապես կաշխատի «Ժառանգության» հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter