HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրան, Իրան, հաց ենք ուզում...

Հացահատիկի բիզնեսով զբաղվող հայ գործարարները ուղիներ են փնտրում ցորենի ներկրումների համար: Այս տարվա օգոստոսի 15-ից ՌԴ կառավարությունն արգելել է ցորենի արտահանումը Ռուսաստանից, իսկ Հայաստանը հիմնականում հենց այդ երկրից էր ներկրում ցորեն: Երեկ իրանական «Tehran Times» թերթի հաղորդմամբ` Հայաստանը դիմել է Իրանին ցորեն գնելու ակնկալիքով: Այս տեղեկատվության պաշտոնական հերքումը կամ հաստատումը երեկ չհաջողվեց ստանալ: Նշենք, որ անցած շաբաթվա վերջին ցորենի միջազգային գները կտրուկ բարձրացան: Երեկ գները փոքր-ինչ նվազել էին: Ցորենի հիմնական բորսաների մասնագետների կանխատեսումներով, ցորենի գների նման տատանումները պայմանավորված են բորսաներում սպեկուլյանտների իրականացրած մեքենայություններով, և առաջիկայում գները կշարունակեն նվազել: Ամբողջ խնդիրն այն է, թե ցորենն ինչ կարժենա Հայաստանում: Ալյուրի գինը Հայաստանում սկսեց աճել այն ժամանակ, երբ միջազգային շուկայում ընդամենը կանխատեսված էր ցորենի գնի աճ, բայց դա դեռ տեղի չէր ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter