HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ում միասնական տեսակետ չկա՞ ռուսական հարցում

Եթե Կիրո Մանոյանն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ հիմնավորմամբ է երկարաձգվում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման ժամկետը, իսկ Հրայր Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե այդ պայմանագիրը թելադրված է Հայաստանի այսօրվա պետական, քաղաքական և ռազմական շահից, ՀՅԴ մեկ այլ անդամ` Արթուր Աղաբեկյանը, պայմանագրի երկարաձգման ու C-300-ի վաճառքի վերաբերյալ թերթին տված հարցազրույցում հանդես եկավ իշխանական տեսակետին համահունչ գնահատականներով: Այս մասին թերթի դիտարկմանն ի պատասխան` պրն Աղաբեկյանն ասաց. «Չեմ գտնում, թե ես իշխանության տեսակետը բարձրաձայնողն եմ: Ես հայտնում եմ իմ անձնական տեսակետը: Եվ վստահ եմ, որ ինձ հարցերն ուղղվում էին իբրև մասնագետի, ես էլ փորձեցի պատասխան տալ իբրև մասնագետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter