Լճաշեն գյուղի հարակից լողափում դիակ է հայտնաբերվել
Օգոստոսի 23-ին, ժամը 10.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Լճաշեն գյուղին հարակից լողափից 100 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես փոխանցում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, ջրափրկարարների ուժերով լճից դուրս է բերվել անձը չպարզված, 35-40 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել