HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին. տուժողի վիճակը ծանր է

Ոստիկանության Արագածոտնի մար­­զային վարչությունից տեղեկու­թյուն է ստացվել, որ օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտո­ճա­նա­պարհի 83-րդ կմ-ում: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ԼՏ 578 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը: Պատահարի հետեւան­քով մեքենայի վարորդ` 1976 թ. ծնված Էլլադա Մելքոնյանը եւ ուղեւոր` 1957 թ. ծնված Անահիտ Վարդանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, Է. Մելքոնյանը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter