Հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու դիակ
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 6-րդշենքի մոտ գլուխը ջախջախված վիճակում հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու դիակ: Ոստիկանության աշխատակիցները ահազանգը ստացել են առավոտյան 9.30-ի սահմաններում եւ 10 րոպե անց եղել են դեպքի վայրում:
Երեւանի ճանապարհային եւ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի քննիչը դեպքի վայրում կատարել են տեղազննման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերված դիակը` նույն շենքի բնակիչ 73-ամյա Բենիկ Գրիգորյանն է: Արդեն հաստատվել է, որ դեպքը տեղի է ունեցել վրաերթի հետևանքով, սակայն դեռևս հայտնի չէ այն մեքենան, որը վրաերթի է ենթարկել Բ. Գրիգորյանին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել