«Միսս տիեզերք- 2010»-ի թագը նվաճեց մեքսիկուհին
«Միսս Մեքսիկա-2010»-ի տիտղոսակիր Հիմենա Նավարետեն արժանացել է «Միսս տիեզերք-2010» թագին, որին հավակնում էր 83 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից: Լաս Վեգասում տեղի ունեցած մրցույթի եզրափակիչ փուլում մեքսիկուհու հետ հայտնվել էր նաև Ճամայկայի ներկայացուցիչը, սակայն ժյուրին ընտրել է մեքսիկուհուն: 1991 թվականից հետո նա առաջին մեքսիկուհին է, ով արժանացել է այս տիտղոսին:
Երկու գեղեցկուհիներին հաջորդում էին Ուկրաինայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել