HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում զինվորական ծառայությունից խուսափել է 15 զինակոչիկ

Ամփոփվել է Արագածոտնի մարզի առաջին կիսամյակի օպերատիվ իրավիճակը, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը վիճակագրական համեմատություն կատարեց նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ եւ արձանագրեց, որ որոշ հանցագործությունների գծով աճ է գրանցվել: Անցած 6 ամիսների ընթացքում մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է հանցագործության 235 դեպք` նախորդ տարվա 173-ի փոխարեն: Գ. Բադալյանի ներկայացմամբ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է միջին ծանրության 25 դեպք, իսկ այս տարի`45: Ծանր հանցագործությունները նվազել են` նախորդ տարվա 71-ի դիմաց` կազմելով 52 դեպք: Փոխարենը կտրուկ աճ են գրանցել առանձնապես ծանր հանցագործությունները: Նախորդ տարի գրանցվել է այդպիսի 1, այս տարի` 4 դեպք: Արագածոտնի մարզում լուրջ անհանգստութուն է առաջացնում անասնագողությունը: Այս տարի բացահատվել է անասունների գողությամբ զբաղվող 3 խմբավորում, որոնք իրենց գործունեությունը ծավալել են ոչ միայն Արագածոտնում, այլեւ հարեւան մարզերում: Առաջին կիսամյակի ընթացքում սպանության եւ սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել` այն դեպքում, երբ նախորդ տարիներին դրանք սովորաբար 4-5 են հասել: Մինչդեռ 20-ով ավելացել են թմրամոլության եւ թմրաբիզնեսով զբաղվելու դեպքերը: Այս տարի զինվորական ծառայությունից խուսափելու համար հարուցվել է 15, իսկ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 քրեական գործ: Մարզի ոստիկանությունը հպարտությամբ է նշել, որ այս տարի բավականին լավ արդյունք են գրանցել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: 2009 թվականի 85,2 տոկոսի դիմաց այժմ բացահայտումը կազմում է 92,5 տոկոս, ինչը բարձր է նույնիսկ հանապետության միջին ցուցանիշից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter